«Ռեալն» աստիճանաբար հաղթահարում է կորոնավիրուսի բռնկման հետ կապված ճգնաժամը: Marca-ն հայտնում է, որ թիմի մի քանի ֆուտբոլիստների՝ Գարեթ Բեյլի, Ռոդրիգո Գոեսի, Դավիդ Ալաբայի, Լուկա Մոդրիչի և Մարսելոյի թեստերը բացասական են եղել:
Ընդ որում, Անդրեյ Լունինը, Իսկոն և Մարկո Ասենսիոն առաջվա պես դրական թեստ ունեցողի կարգավիճակում են:
«Ռեալն» իր առաջիկա խաղը կանցկացնի հունվրաի 2-ին՝ «Խետաֆեի» դեմ:
























































