Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է 6-րդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ): Առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):