«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մեկնաբանել է հռոմեական ակումբից իր հեռանալու մասին շշուկներին։
«Այնքան շատ խոսակցություններ եմ տեսել իմ մասին, բայց թքած ունեմ։ Կարևորն այն է, որ «Լացիոն» հաղթում է»,- գրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում։
Transfermarkt-ը սերբ խաղացողին գնահատում է 70 մլն եվրո։ Նրա պայմանագիրը հռոմեացիների հետ ուժի մեջ է մինչև 2024-ի ամառ։