Լա Լիգայի 9-րդ տուրի հետաձգված խաղում «Գրանադան» հաղթեց «Ատլետիկոյին» 2:1 հաշվով:
Այսպիսով, մադրիդցիները չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցին Իսպանիայի առաջնությունում։ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ, որը թիմը մարզում է 2011 թվականից, նման բան տեղի է ունենում առաջին անգամ։
Գործող չեմպիոնը ավելի վաղ պարտվել է «Մալյորկային» (1:2), «Ռեալին» (0:2) և «Սևիլիային» (1:2): Այս պարտությունից հետո «Ատլետիկոն» 29 միավորով մրցաշարային աղյուսակում 5-րդն է: