Մայքլ Էդվարդսն այս ամռանը կլքի «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնը։
Ինչպես հայտնում է The Independent-ը, Էդվարդսի գործունեությունը, որի ժամանակ ձեռք են բերվել Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն և այլ կարևոր խաղացողներ`տպավորել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել մենեջերի հետ և հույս ունի համոզել նրան` ընդունել աշխատանքի առաջարկը:
Արքայական ակումբը ցանկանում է, որ Էդվարդսն օգնի մշակել նոր տրանսֆերային քաղաքականություն՝ ձեռք բերելու աստղային ֆուտբոլիստների և այդ կարգավիճակին մոտեցող խաղացողների, հաշվի առնելով տնտեսական սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:
Ավելի վաղ Էդվարդսը հրաժարվել է աշխատանքի անցնել «Նյուքասլում»:
























































