«Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը չի կարողանա մասնակցել Բունդեսլիգայի 17-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆրանսիացի վինգերը բաց կթողնի 2021 թվականին կայանալիք մյունխենյան վերջին հանդիպումը Շտուտգարտի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Կոմանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ազդրի սալջարդ:
2021/22 մրցաշրջանում Կոմանը «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 10 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
«Բավարիա» — «Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ դեկտեմբերի 17-ին։