«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն բացատրել է կարիերան ավարտելու որոշումը։
«Բժիշկներն ինձ ասացին, որ դադարեմ խաղալ: Այս որոշումը կայացրել եմ տաս օր առաջ։ Ես ամեն ինչ արեցի՝ որոշ հույսեր պահպանելու համար, բայց դրանք այնքան էլ շատ չէին: Ես շատ հպարտ եմ և շատ գոհ իմ կարիերայից։ Հինգ տարեկանից երազում էի ֆուտբոլ խաղալ՝ հենց որ դիպչեցի գնդակին։ Միշտ ցանկացել եմ խաղալ Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում, չէի էլ մտածում, որ կարող եմ խաղալ Եվրոպայում։
Շնորհակալություն «Ատլետիկոյին»՝ 18 տարեկանում ինձ վրա հույս դնելու համար: Շնոհակալություն «Մանչեսթեր Սիթիին», նրանք գիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում իրենց: Ես տվեցի իմ բոլոր ուժերը ակումբին և ինձ շատ լավ էին վերաբերվում։
Շնորհակալություն «Բարսելոնային» և Ժոան Լապորտին։ Ես գիտեի, որ եկել եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը, և նրանք այստեղ ինձ շատ լավ էին վերաբերվում։ Եվ շնորհակալություն Արգենտինայի հավաքականին, որին ես ամենաշատն եմ սիրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:
























































