«Ուդինեզեն» հայտարարել է գլխավոր մարզիչ Լուկա Գոտիի հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այս որոշումը կայացվել է վերջին հանդիպումներում թիմի գրանցած անբավարար արդյունքների պատճառով։
Գոտին «Ուդինեզեն» գլխավորում էր 2019 թվականից։ Այս մրցաշրջանում թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։