«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Սպորտինգի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
27-ամյա խաղացողը գոլի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր վեց խաղերում՝ դառնալով երկրորդը, ով կարողացել է այդպիսի ցուցանիշ գրանցել:
Առաջինը նման ցուցանիշ գրանցել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2017/18 մրցաշրջանում։
Ալերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ 10 գոլով։
























































