Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցել է «Էլչեի» հետ և 1-3 հաշվով պարտություն է կրել:
Հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին բացել է Ֆիդելը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Քիչ ուշ ևս մեկ 11-մետրանոց նշանակվել է արդեն «Էլչեի» դարպասին, սակայն «Կադիսի» կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսը չի կարողացել անվրեպ իրացնել այն: «Էլչեի» առավելությունը կրկնապատկել է Տետե Մորենտեն՝ 75-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Խաղավարտին՝ 90+1 րոպեին Ալեքս Ֆերնանդեսն, ամեն դեպքում, խփել է իր գոլը՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն րոպեներ անց «Էլչեի» ֆուտբոլիստը ևս մեկ գոլ է խփել ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 3-1:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 58-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
«Կադիսը» 16 խաղից հետո իր ակտիվում ունի 12 միավոր և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ գտնվելով վտանգավոր գոտում: «Էլչեն» 15 միավորով բարձրացել է աղյուսակի 16-րդ հորիզոնականը: