«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բրունո Ֆերնանդեշը տեղափոխությունից հետո առաջին մեկնաբանություններն է տվել։
«Իմ սերը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ սկսվեց այն ժամանակ, երբ ես սկսեցի դիտել Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։ Այդ պահից ես այս մեծ ակումբի երկրպագուն եմ։
Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը ապշեցուցիչ է։ Ես շատ եմ աշխատել այս պահին հասնելու համար ու կարող եմ խոստանալ երկրպագուներին, որ ամեն ինչ տալու եմ այս նշանի համար, նոր հաջողությունների ու տիտղոսների համար»,-Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Բրունո Ֆերնանդեշը 55 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» պորտուգալական «Սպորտինգից»։