«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ քննարկում է ունեցել պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ՝ վերջինիս պայմանագրի երկարաձգման շուրջ։
«Եթե ես բարձրաձայն խոսում եմ նման կարևոր հարցի մասին, ապա կարող եք վստահ լինել, նախքան դրա մասին խոսելը ես նախ ֆուտբոլիստի հետ եմ քննարկել բոլոր հարցերը։
ԱԿումբի ղեկավարությունը ցանկանում է, որ Անդրեասը հնարավորինս շուտ երկարաձգի պայմանագրի ժամկետը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ Քրիստենսենը վերջին հանդիպումները բաց է թողել, քանի որ ակումբի ղեկավարության հետ բանակցում էր նոր պայմանագրի կնքման շուրջ։
Քրիստենսենն «ազնվականների» կազմում է հանդես գալիս 2017 թվականից և մինչ օրս անցկացրած 140 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։