Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի Իսպանիայի Պրիմերայում։
Իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի պաշտոնական կայքից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ալկասերը 2018 թվականին վարձակալությամբ տեղափոխվել էր «Բորուսիա»։ Մեկ տարի անց գերմանական ակումբը գնեց նրա ամբողջական տրանսֆերը «Բարսելոնայից»։
«Բորուսիա» Դորտմունդը շնորհակալություն է հայտնել Ալկասերին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում։