«Վալենսիան» ցանկանում էր ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերին, ով, սակայն, մոտ է «Վիլյառեալ» տեղափոխվելուն:
Գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում «դեղին սուզանավի» հետ:
Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ «Վիլյառեալը» Ալկասերի տրանսֆերի համար վճարելու է 23 միլիոն եվրո:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 11 խաղերում իսպանացին 5 գոլ է խփել, սակայն սեպտեմբերից ի վեր 1 անգամ է խաղալու հնարավորություն ստացել: