Ինչպես հայտնում է Record-ը, Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել այն ֆուտբոլիստի հարցում, ով կփոխարինի Էրլինգ Հոլանդին:
Հիշեցնենք, որ ամռանը նորվեգացին հնարավոր է լքի «մեղուների» ճամբարը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական թիմի նոր հարձակվողը կլինի պորտուգալական «Բենֆիկայի» ներկայացուցիչ Դարվին Նունյեսը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում և խփել 11 գոլ: Ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
























































