«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն նշել է այն ֆուտբոլիստին, ով առաջիկա տարիներին կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Մբապեն խաղում է նույն դարաշրջանում, երբ կան Մեսսին և Ռոնալդուն՝ ֆուտբոլի աստվածները։ Սակայն տարիքի պատճառով վերջիններս իրենց կարիերայի մայրամուտում են:
Հուսով եմ, որ Մբապեն կդառնա աշխարհի լավագույն խաղացողն առաջիկա 10-15 տարիներին։ Նա ամեն ինչ ունի՝ դառնալու այն եզակի ֆուտբոլիստը, որն անհրաժեշտ է ֆուտբոլին այս երկու գազանների դարաշրջանից հետո»,- մեջբերում է Էտո’Օ-ին Footmercato-ն։
Նշենք, որ ESPN հեռուստաալիքը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ավանդական ամենամյա վարկանիշը։ Լավագույն հարձակվողների եռյակում են Լիոնել Մեսսին (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ), ինչպես նաև Կիլիան Մբապեն (ՊՍԺ): Մանրամասներն՝ այստեղ։
























































