ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ստացավ իր 7-րդ «Ոսկե Գնդակը»։
Պատմության մեջ առաջին անգամ մրցանակը ստացավ ՊՍԺ-ի գործող ֆուտբոլիստ։ Նշենք՝ 1995 թվականին այս մրցանակին արժանացել է Ջորջ Վեան, որն այդ տարի ՊՍԺ-ից տեղափոխվել է «Միլան»։
Հարկ է նշել նաև, որ 30 տարվա մեջ առաջին անգամ է «Ոսկե Գնդակին» արժանացել ֆրանսիական ակումբում հանդես եկող ֆուտբոլիստ։ 1991 թվականին այս մրցանակը ստացել էր Ժան-Պյեր Պապենը, որը հանդես էր գալիս «Մարսելում»։
























































