ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին լուրերին։
«Ֆուտբոլում պետք է համակերպվել ասեկոսեների հետ, նման իրավիճակներում միշտ լինում են դրական և բացասական կողմեր: Բայց անկեղծ ասած, ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ միայն փաստերն են հետաքրքրում. մենք քրտնաջան աշխատում ենք՝ շատ հետաքրքիր նախագիծ մշակելու համար։
Բնականաբար, «Մանչեսթեր Սիթիի» նման հանդիպումից հետո չի կարելի գոհ լինել, բայց մենք աշխատում ենք հաղթանակների հասնելու համար»,- ասել է Պոչետինոն Amazon Prime-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոյի համար «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է փոխհատուցում վճարել ՊՍԺ-ին։
























































