ՊՍԺ-ն ցանկանում է իր կազմը համալրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորով։
Ինչպես հաղորդում է ABC-ն, փարիզյան ակումբը պատրաստ է 20-ամյա բրազիլացուն պայմանագիր առաջարկել՝ տարեկան 14,5 մլն ֆունտ (շաբաթական 275 հազար ֆունտ) աշխատավարձով։ Ի դեմս Վինիսիուսի՝ ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին փոխարինող է տեսնում, ով կարող է հակառակ ուղղությամբ գնալ՝ Մադրիդի «Ռեալ»:
Իր հերթին մադրիդյան ակումբը փորձում է պահել Վինիսիուսին, ում պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ակումբը բրազիլացուն առաջարկում է նոր պայմանագիր, ըստ որի նրա աշխատավարձը տարեկան 2,8 միլիոնից կհասնի 6,7 միլիոն ֆունտի։ Պայմանագիրը կներառի նաև մեծ թվով բոնուսներ՝ կախված բրազիլացու արդյունավետությունից։
Վինիսիուսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































