Հայտնի է դարձել, թե որքան ժամանակով կարող է բացակայել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ Լիգա 1-ի «Սենտ Էտյենի» դեմ խաղում (3:1) ձախ կոճը վնասելուց հետո:
Նախնական տվյալներով՝ Բրազիլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մինչև վեց շաբաթ, հայտնում է RMC-ն։
Վնասվածքի ստույգ բնույթն ու լրջությունը հայտնի կդառնա այսօրվա հետազոտությունից հետո։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (3-1): Խաղավարտին «Սենտ-Էտյենի» պաշտպան Իվան Մասոնը կոպիտ է խաղացել բրազիլացի հարձակվողի դեմ: Նրա սահանկման արդյունքում Նեյմարը վնասել է ձախ կոճն ու չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ: