«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապեի և Նեյմարի մասին:
«Նման մակարդակի թիմերը չեն կարող բոլոր հարձակվողներին թույլ տալ մնալ առջևում պաշտպանության համար, որքան էլ, որ այս երեքը մեծ ու տաղանդավոր խաղացողներ չլինեն: Մեսսին, Մբապեն և Նեյմարը առհասարակ ցանկություն չունեն հետ վազելու: Նրանք քայլում են: Տիտղոսներ նվաճելու համար, չի կարելի թույլ տալ, որ նման բան լինի: Այդ իսկ պատճառով ՊՍԺ-ն չի հաղթի Չեմպիոնների լիգայում»,- Օուենի խոսքերն է փոխանցում Talksport-ը:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն այսօր 3-1 հաշվով հաղթել է «Սենտ-Էտյենին» Լիգա 1-ի 15-րդ տուրի խաղում: Երեք գոլի դրվագում էլ գոլային փոխանցումը կատարել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: