ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարծիք է հայտնել իր խաղընկեր Լիոնել Մեսսիի վերաբերյալ։
«Լեոն տարբերվում է մնացածից։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և պետք է միշտ լինի խաղադաշտում։
Հասկանալի է, որ Մեսսիի, Մբապեի և Նեյմարի նման ֆուտբոլիստների կողքին շատ ավելի հեշտ է ցուցադրել բոլոր կարողությունները։
Անկախ ամեն ինչից, ես միշտ փորձում եմ խաղադաշտում ինձ դրսևորել 100% նվիրվածությամ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































