ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նրա տեղը կզբաղեցնի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։
«Մենք չենք ցանկանում, որ Պոչետինոն հեռանա։ Նա երբեք չի խնդրել հեռանալ, և ոչ մի ակումբ մեզ հետ չի կապվել Պոչետինոյի վերաբերյալ:
Զիդա՞նը։ Մենք նրան շատ ենք հարգում այն ամենի համար, ինչ նա արել է որպես խաղացող և մարզիչ, բայց ես կարող եմ հստակ ասել, որ նրա հետ որևէ շփում կամ հանդիպում չի եղել»,- մեջբերում է Լեոնարդոյին Calciomercato-ն։
Ավելի վաղ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա բեն Համադ Ալ-Թանին թվիթերում գրել է, որ փարիզյան ակումբը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
























































