Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային» և վարձավճարով խաղում է «Բավարիայի» կազմում, կարող է վերադառնալ կատալոնական ակումբ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Catalunya Radio-ն:
«Բավարիան» չի պատրաստվում ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, ուստի գերմանական գրանդը ցանկանում է Կոուտինյոին հնարավորինս շուտ վերադարձնել «Բարսելոնա»:
Ֆիլիպե Կոուտինյոն անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարի 6-ին 125 միլիոն եվրոյի դիմաց և 5-ամյա պայմանագիր կնքել` 400 միլիոն եվրոյի հրաժարագնով: