Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվողական եռյակին:
«Եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա չես կարող կարող պաշտպանվել 7 խաղացողով: Դա անհնար է: Ինձ չի հետաքրքրում, թե դու ով ես: Մրցակցի եզրային պաշտպանները լրիվ ազատ են: Ստացվում է խաղադաշտում 3-ը 1-ի դեմ է գործում, կամ լավագույն դեպքում 2-ի:
Ֆրանսիայում թիմերը չեն կարողանում կոտրել ՊՍԺ-ին, իսկ «Սիթին« կարողացավ: Ժամանակ առ ժամանակ նկատվում է, որ այս թիմում Պոչետինոն ինքն իրեն նման չէ»,- ասել է ֆրանսիացին CBS -ի եթերում: