ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի գործակալ և կինը՝ Վանդա Նարան, խոսել է այն պայմանների մասին, որոնց դեպքում հարձակվողը կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան։
«Իկարդին ինձ ասաց, որ կավարտի կարիերան, եթե բաժանվենք:
Ես հավատում եմ նրան և կուրորեն վստահում եմ Մաուրոյին։ Ես երբեք չէի լինի նրա կողքին միայն հանուն փողի»,- իր Twitter-ում մեջբերում է Վանդային ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ Իկարդին պայմանագիր էր ստորագրել, ըստ որի՝ իր բոլոր եկամուտները և ակտիվները տնօրինելու իրավունքը փոխանցել է Վանդաին, որպեսզի փրկի իրենց ամուսնությունը։ Այս մասին հայտնում է TYC Sports-ը։ Վանդային վերադարձնելու համար, արգենտինացին կնոջն է փոխանցել իր բոլոր պայմանագրերի իրավունքները (ներկա և ապագա), ինչպես նաև իր ամբողջ ունեցվածքի իրավունքները՝ մինչև 2050 թվական։