Վերսալի քրեական դատարանը ներկայացրել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ու ևս 4 անձանց կողմից Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մատյո Վալբուենային ինտիմ բնույթի տեսանյութով շանտաժի ենթարկելու վերաբերյալ եվրո։
Բենզեման մեղավոր է ճանաչվել շանտաժի փորձ անելու մասնակից լինելու մեջ։ Դատարանի կարծիքով՝ ֆուտբոլիստը չի գիտակցել իր գործողությունների հանցագործ էությունը։
Կարիմին առաջադրվել է մեկ տարվա պայմանական ազատազրկում ու 75 հազար եվրոյի չափով տուգանք։ Սա այս գործով առավելագույն հնարավոր պատիժն է։
Դատախազը պահանջել է 10 ամիս պայմանական ազատազրկում ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ու 75 հազար եվրոյի չափով տուգանք։
Հետաքննությունը կասկածում է Բենզեմային նրանում, որ ֆրանսիացի հարձակվողը 2015 թվականին որպես միջնորդ է հանդես եկել` դրդելով Վալբուենային վճարել շանտաժիստներին գումար, որպեսզի նրանք Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը չտեղադրեն համացանցում։
Շանտաժի իրավիճակով պայմանավորված՝ Վալբուենան ու Բենզեման չընդգրկվեցին Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրո-2016-ի համար։ Բենզեման դրանից հետո մինչև 2021 թվական չէր հրավիրվում ազգային հավաքական, նա բաց էր թողել ԱԱ-2018-ը։
























































