«Ֆիորենտինան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Լիլի» կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեի հետ։
Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ֆիորենտինան» դիտարկում է Իկոնեին որպես Դոմենիկո Բերարդիին այլընտրանք, քանի որ «Սասուոլոն» հրաժարվել է վաճառել վերջինիս տրանսֆերը։
Նշվում է, որ «Ֆիորենտինան» արդեն համաձայնեցրել է Իկոնեի հետ անձնական պայմանագրի պայմանները:
23-ամյա Իկոնեն ընթացիկ մրցաշրջանում «Լիլի» կազմում անցկացրել է 19 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































