ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
The Times-ը հայտնում է, որ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակով․ ակումբը երեկ հեռացրեց Օլե Գունար Սուլշերին։
Ենթադրվում է, որ Պոչետինոն իր մտերիմներին ասել է, որ պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի վերջում։
Մաուրիսիոն դժգոհ է ՊՍԺ-ում տիրող իրավիճակից, որտեղ չի կարողանում ընդհանուր լեզու գտնել Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ։ Պոչետինոն դեռ բնակվում է հյուրանոցում, իսկ նրա ընտանիքը մնացել է Լոնդոնում, որտեղ նա նախկինում գլխավորել է «Տոտենհեմը»:
























































