«Միլանի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Ռոդրիգեսը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի ՊՍՎ։
Աղբյուրի պնդմամբ՝ կողմերը արդեն համաձայնության են եկել ու շատ շուտով կհայտարարեն տրանսֆերի մասին։
Ռոդրիգեսը 2017 թվականին է «Միլան» տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգից»։