«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի 14-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Իմ թիմն այս պահին չի գտնվում լավագույն վիճակում, և հենց այդ պատճառով մրցակիցը մի շարք խնդիրներ ստեղծեց մեզ համար։ Անկախ ամեն ինչից, ես ունեմ այն խաղացողներին, որոնց հետ կարելի է արդյունքի հասնել։
Չնայած հանդիպման ընթացքում եղած դժվարություններին՝ մենք արժանի էինք այս հաղթանակին, ինչն էլ ինձ ուրախացնում է։ Իլիաշը և Աբդեն շատ լավ հանդիպում անցկացրին։
Լավ է, որ ունենք այսպիսի սերունդ, որոնք մեզ շատ են օգնելու»,- մարզչի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայութունը։
























































