Ֆրանսիական Լիգա-1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Նանտին»։
Փարիզյան թիմի կազմում հաշիվը բացեց Մբապպեն։ 76-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 6 րոպե անց ինքնագոլի արդյունքում տանտերեն առաջ անցան հաշվի մեջ։87-ին Մեսսին հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 37 միավորով։
























































