Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է «Վելեսի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Match TV-ն:
Ըստ աղբյուրի` «երկաթուղայինները» հաջորդ շաբաթ կսկսեն բանակցությունները։
Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։























































