«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարող է ավելի երկար բացակայել, քան սպասվում էր։ Նա վնասվածք էր ստացել ՉԼ խմբային փուլի «Բավարիայի» դեմ խաղում (0-3):
Esports 3-ը հաղորդում է, որ 18-ամյա խաղացողի մոտ վնասվածքը կրկնվել է։ Նա կարող է ևս մեկ ամիս բաց թողնել։ Բայց Պեդրիի շրջապատը պնդում է, որ խաղացողի մոտ ռեցիդիվ չկա, նա ուղղակի պլանավորվածից դանդաղ է վերականգնվում։
Սպասվում էր, որ Պեդրին միջազգային դադարից անմիջապես հետո կվերադառնա խաղադաշտ։
























































