«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելոն Բյելսան գովեստի խոսքեր է ասել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հասցեին։
«Կոնտեն մարզիչ է, որը հստակ խաղաոճ ունի, որը տարբերվում է մյուս բոլոր մարզիչների ոճից։ Նա՝ որպես մարզիչ իր երկրի ներկայացուցիչն է։ Նա հաղթանակներ է տարել բոլոր այն թիմերի հետ, որտեղ աշխատել է։
Նա ոչ միայն այն լիգայի, որտեղ աշխատում է, այլև համաշխարհային ֆուտբոլի էտալոնն է։ Նա մի մարզիչ է, որն իր խաղացողներից մեծ արդյունքներ է ստանում»,- Բյելսայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































