«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աջակցել է թիմի հարձակվող Հարի Քեյնին։
«Քեյնի երազանքը «Տոտենհեմի» հետ տիտղոս նվաճելն է։ Ես կօգնեմ նրան իրականացնել այդ երազանքը։ Նա թոփ-խաղացող է։ Եթե նրան խնդրեք ինչ-որ բան անել, բառացիորեն մեկ րոպե անց նա դա կանի։
Նա ունի տաղանդ, որակ, գիտի այս խաղն ու գիտի ինչպես գոլ խփել։ Նա խելացի ֆուտբոլիստ է։ Ես Քեյնի նման քիչ խաղացողների եմ տեսել»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
























































