«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ա Սերիայում «Ինտերի» դեմ սպասվող խաղը։
62-ամյա մասնագետն առաջին անգամ է հանդիպելու նախկին թիմին։ «Ինտերը» նրան հեռացրել էր 2018-ին, նրան փոխարինել էր Անտոնիո Կոնտեն, որի հետ միլանցիները նվաճեցին երկրի չեմպիոնությունը։
«Հուսով եմ՝ «Ինտերի» երկրպագուները չեն սուլի ինձ։ Դրա պատճառը չունեն։ Ի վերջո, ես ակումբում ինչ-որ լավ բան արել եմ։
Անտոնիո Կոնտեն տիտղոս է նվաճել, բաց ես մի քանի աղյուս եմ դրել այս թիմում։ Հույս ունեմ՝ նրանք այդ մասին չեն մոռացել»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
























































