Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ ակումբի ու ֆուտբոլիստի միջև բանակցությունները հաջողություն չեն ունեցել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունիանցիներն անգլիացուն ավելի քիչ աշխատավարձով պայմանագիր են առաջարկել, քան այն, ինչ նա ստանում է հիմա։
Նշվում է, որ ապագայի համար Լինգարդը երկու տարբերակ ունի․ կամ ձմռանը կտեղափոխվի այլ ակումբ, կամ ամռանը անվճար կհեռանա ՄՅՈՒ-ից։
























































