Գաղտնաբառերի կառավարման ծառայություն NordPass-ն անցկացրել է հետազոտություն` պարզելու 2021 թվականի ամենատարածված գաղտնաբառերը:
Վերլուծվել է մոտ 4 տերաբայթ ինֆորմացիա 50 երկրում` այդ թվում Իտալիայում:
Պարզվել է, որ Իտալիայում օգտատերերի մոտ տարածված գաղտնաբառերից մեկը Յուվենտուսն է (Juventus), որը 6-րդն է: Տարածված է նաև Նապոլին (Napoli): Նեապոլական ակումբի անվամբ գաղտնաբառը 10-րդն է:
Ամենատարածված գաղտնաբառն Իտալիայում ` 123456-ն է:
























































