Օսկար Տաբարեսը հեռացավ Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Մասնագետը հավաքականը մարզում էր 15 տարի՝ 2006 թվականի փետրվարից։ Մինչ այդ նա 1998-1990 թվականներին ևս գլխավորել էր այն։
«Ընդգծում ենք, որ այս որոշումը գիծ չի քաշում Տաբարեսի՝ ուրուգվայական ֆուտբոլում ունեցած կարևոր ներդրումի վրա։ Ընդունում ենք այն լուրջ նվաճումները, որոնց հասել ենք այս 15 տարիների ընթացքում։ Այդ ընթացքում Ուրուգվայը հասել է համաշխարհային ֆուտբոլի առաջատար դիրքեր»,- ասվում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Օրերս Ուրուգվայը 0-3 հաշվով պարտվեց Բոլիվիային՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը։ ԱԱ-2022-ի որակավորման փուլում Ուրուգվայի ընտրանին 7-րդն է մրցաշարային աղյուսակում։
2010 թվականին Ուրուգվայը նրա գլխավորությամբ հասել էր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2011-ին նվաճել Ամերիկայի Գավաթը։























































