«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Կևին դե Բրյույնեի մասին, որը վարակվել է կորոնավիրուսով։
«Մենք այդ մասին երկու օր առաջ ենք իմացել։ Հիմա նա այստեղ է։ Մոռացեք մարզավիճակի ու խաղային ռիթմի մասին։ Կևինի թեստի պատասխանը դրական է, նա պիտի ապաքինվի։
Այստեղ զգուշություն է պետք, քանի որ քովիդից մահանում են։ Դե Բրյույնեն պատվաստված է, այնպես որ, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մեզ անհանգստացնում է ոչ այն, որ նա ընկավ խաղային ռիթմից։ Սա մարդու առողջության հարցն է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
























































