Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով ցանկանում է վարձակալել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։
Իտալական ակումբը դիտարկում է սերբ ֆուտբոլիստին 6 ամսով վարձակալելու տարբերակը, հայտնում է Calciomercato-ն։
Միաժամանակ «Ինտերը» հունվարին գնորդներ է փնտրում հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար։
23-ամյա Յովիչը «Ռեալի» կազմում այս մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































