«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել իտալական ակումբի հետ։
Աղբյուրը նշվում է, որ պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ ևս արդեն համաձայնեցված է։ Խոսքը վեցամսյա վարձակալության մասին է՝ հետագա գնման տարբերակով։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ խաղացողին կառաջարկվի 4 տարվա պայմանագիր։
























































