VBET Հայասանի պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ հաղթանակի հասավ «Վանի» նկատմամբ։
Արդեն 6-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել հաշիվը։ Նշանակված 11-մետրանոց հարվածն իրացրեց Հուգո Ֆիրմինոն, որի առաջին և երկրորդ հարվածները հետ մղեց «Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը։ Այնուամենայնիվ, Ֆիրմինոյին հաջողվեց երրորդ փորձից գրավել Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը։
32-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը։ Հանդիպման հետագա ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և «Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Եղիշե Մելիքյանի սաները վաստակեցին 30 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Վանը», վաստակած ինը միավորով, մնաց նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում։
























































