Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նշել է իր երազանքներից երկուսը։
«Ես երազում եմ հաղթել Եշխարհի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Ես աշխատում եմ ամեն օր, որպեսզի հասնեմ այս արդյունքներին», — մեջբերում է արգենտինացուն Football Italia-ն։
28-ամյա Դիբալան ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 11 խաղ, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողն Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2015 թվականի հոկտեմբերից, անցկացրել է 31 հանդիպում, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































