«Լիվերպուլը» միացել է Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու համար ծավալված մրցապայքարին։
Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», սակայն անգլիական գրանդի առաջարկած պայմանները կարող են խառնել «խաղաքարտերը»։
Ըստ աղբյուրի՝ մերսիսաիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է Մբապեին առաջարկել տարեկաան 30 միլիոն եվրո աշխատավարձ։
























































