«Բարսելոնան» դիտարկում է ոչ թանկարժեք հարձակվող գնելու տարբերակը:
Թեկնածուներից մեկը, ով գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը, «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալն է, հայտնում է Mundo Deportivo-ն: Պոտենցիալ տրանսֆերը պետք է հաստատի Դեկուն, որն այժմ աշխատում է ակումբում որպես սկաուտ։
Եթե «Բարսան» ընտրի բրազիլացի հարձակվողին, կարող է նրան վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը՝ 8 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ։
Կաբրալը Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 13 խաղում 13 գոլով։ Նա նաև Կոնֆերենցիաների լիգայում 10 խաղում 10 գոլ է խփել (որակավորման փուլը ներառյալ)։
























































