«Տոտենհեմը» հետաքրքրված է «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված անգլիացի դարպասապահի ծառայություններով, քանի որ ֆրանսիացի Ուգո Լյորիսի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը, և վերջինս կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։
Պիկֆորդն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ բաց թողնելով 13 գոլ։ Դարպասապահի տրանսֆերային արժեքը կաազմում է 25 միլիոն եվրո։
























































