«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է լոնդոնյան թիմում իր ավագ լինելու մասին։
«Ես Պրեմիեր լիգայի կամ նույնիսկ աշխարհի ամենահիասքանչ ավագն եմ: Փորձում եմ օրինակելի լինել, կարծում եմ՝ սա ամենակարևորն է։ Փորձում եմ առավելագույնս տալ ակումբին։
Ավագ լինելը ևս աշխատանք է։ Փորձում եմ աջակցել տղաներին ու դրական տրամադրություն հաղորդել»,- մեջբերում է Օբամեյանգին ակումբի մամուլի ծառայությունը։
Օբամեյանգը «Արսենալի» կազմում անցկացրել է 159 խաղ՝ դառնալով 92 գոլի հեղինակ։
























































