«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 28-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բարսելոնան», «Միլանը», «Վեսթ Հեմը», «Էվերթոնը», «Նյուքասլը» և «Տոտենհեմը»։
Անգլիացու պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ըստ աղբյուրի՝ Լինգարդը դիտարկում է նաև վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
























































